1943 թ. հունիսի 13
Ակումբի առաջին կամային մեծ հաղթանակը. «Լաս Կորտես» մարզադաշտում, առաջին կիսաեզրափակիչ խաղում «Բարսելոնային» 0:3 հաշվով պարտվելուց հետո, սեփական դաշտում «Մադրիդը» ջախջախում է կատալաններին անհավանական 11:1 հաշվով: Մադրիդցիները (և կուլեները) երբեք չեն մոռանա այդ արդյունքը:
1943 թ. սեպտեմբերի 15
Պատմական տարեթիվ ակումբի կյանքում. միաձայն որոշմամբ ակումբի նախագահ է նշանակվում Սանտյագո Բեռնաբեուն: Նրա գալով բացվում է մեր ակումբի պատմության ամենափառավոր էջը:
1944 թ. հունիսի 22
Սանտյագո Բեռնաբեույի առաջին մեծ նախագիծը սկսվում է դառնալ իրականություն՝ գնվում է նոր մարզադաշտի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքը:
1944 թ. հոկտեմբերի 27
Օրհնված են «Չամարտինի» դաշտերն ու սկսված են կառուցողական աշխատանքները: Սանտյագո Բեռնաբեուն ծափ տվեց ու սկսվեցին Իսպանիայում ամենամեծ Կոլիզեյի կառուցման աշխատանքները:
1945 թ. հուլիսի 5
Ռամոն Էնսինասի հրաժարականից հետո, մինչ այդ հավաքականի մարզիչը հանդիսացող Խասինտո Կվինկոսեսը դառնում է մադրիդյան «Ռեալի» մարզիչը:
1946 թ. հունիսի 13
Տասը տարի անց՝ բացահայտ ֆավորիտ համարվող «Վալենսիայի» հետ խաղում, «Ռեալը» հաստատում է Իսպանիայի Գավաթի տիրոջ իր կոչումը: «Մադրիդը» հաղթում է 3:1 հաշվով:
1946 թ. հունիսի 20
Խասինտո Կվինկոսեսը իրականացնում է իր մեծ երազանքը. Մադրիդյան «Ռեալը» ձեռք է բերում Լուսի Մոլովնի անունով ֆուտբոլիստին:
1946 թ. դեկտեմբերի 25
Տեղի է ունենում «Սան Լորենցո դե Ալմարգոյի» հետ հիշարժան հանդիպումը: Փառքի մեջ լողացող ու Եվրոպայով ճանապարհորդող արգենտինացի ֆուտբոլիստները «Մադրիդի» հետ խաղում չափից դուրս ինքնավստահ էին: Չորս անպատասխան գնդակները հնազանդեցրին խիզախ արգենտինացիներին և անչափ հիացրեցին «Մետրոպոլիտանոյում» հավաքված հանդիսականներին:
1947 թ. հունիսի 9
Մեծ ջանքերով «Ռեալ Մադրիդ» են տեղափախվում Նարրոն, Մունյոսը, Պաինյոն, Գաբրիել Ալոնսոն և Մակալան: Նրանք անմիջապես նվաճում են մրցաշրջանում առաջին մրցաշարը՝ Արգենտինայի Հանրապետության նախագահի կնոջ կողմից նվիրված «Eva Duarte Peron» գավաթը:
1947 թ. դեկտեմբեր
Բացվում է «Էստալդո Սանտյագո Բեռնաբեու» նոր մարզադաշտը, որի ճարտարապետն էր Բարինագան: Միջազգային մամուլը նոր կառույցը շատ բարձր է գնահատում՝ անվանելով այն Եվրոպայում լավագույն մարզադաշտ: Բացման խաղը անց է կացվում պորտուգալական «Օս Բելենենսիշ» ակումբի հետ և ավարտվում է տանտերերի հաղթանակով ՝ 3:1:
1948 թ. հունվարի 27
Անգլիացի Ալեքսանդր Կիպինգը՝ «Սաուտհեմպտոնի» և «Ֆուլհեմի» նախկին խաղացողը, ստանձնում է մադրիդյան «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը: Կիպինգը նոր ակումբի մարտավարության մեջ հեղափոխություն է կատարում՝ անցնելով հանրահայտ «WM» սխեմային:
1948 թ. մայիսի 27
Ակումբի անդամների Գլխավոր Ժողովը միաձայն որոշում է Սանտյագո Բեռնաբեույին շնորհել «Պատվավոր և վաստակավոր նախագահի» կոչումը՝ «Ռեալ Մադրիդ» ֆուտբոլային ակումբի նկատմամբ նրա ունեցած անհանգստության, հավատարմության ու հոգատարության համար»:
1950 թ. սեպտեմբերի 1
Լուս է տեսնում մադրիդյան «Ռեալի» Ինֆորմացիոն Բյուլետենը (Տեղեկագիր), որը նպատակ ուներ դառնալու «Ռեալի» դրոշի տակ միավորված ակումբի երկրպագուների բազվաթիվ խմբերի պաշտոնական «խոսնակը»: Այդ Բյուլետենի կոչումային էջի վրա դրված էր Բեռնաբեույի ստորագրությունը՝ հետևյալ խոսքերի հետ միասին. «Մեծ հաջողություն եմ մաղթում մադրիդցիների Բյուլետենի խմբագրությանը: Մեծի խարհուրդ՝ լավ վերաբերվեք ընկերներին, բայց ավելի լավ վերաբերվեք հակառակորդին: Գրկում եմ բոլոր կաթնագույններին»: Համարյա քառասուն տարվա գոյությունից հետո Բյուլետենը վերածվեց Մադրդիյան «Ռեալի» Ամսագրի, որն իր մեջ կրում է երկրպագուների և ակումբի միջև եղած ամբողջ ինֆորմացիան:
1952 թ. մարտի 6
«Ռեալ Մադրիդը» տոնում է Ոսկե Հարսանիքը: Կես դար ֆուտբոլում, կեսդարյա խաղթանակների պատմություն: Այդ առիթով կազմակերպվում են բազմաբնույթ միջոցառումներ, որոնց թվում հատուկ առանձնացվում է Միջազգային Մրցաշարը: Այդ մրցաշարի հաղթողն է դառնում «Միլոնարիոսը»՝ ամենահեղինակավոր ակումբը: Այդ ակումբի շարքերում ելույթ էր ունենում մի պատանի, որն իր խաղով հիացնում է մադրիդյան բոլոր երկրպագուներին: Նրա անունն էր Ալֆրեդո դի Ստեֆանո:
1952 թ. ապրիլի 13
Ավարտվում է Իսպանիայի առաջնությունը և մադրիդի խաղացող Պիանյոն դառնում է առաջնության լավագույն ռմբարկուն: Նրա ակտիվում էր 20 գնդակ, ինչը մեկ գնդակով գերազանցում էր հրաշք բարսելոնցի Կուբալի խփած գոլերի քանակը:
1952 թ. հունիսի 28
«Մադրիդը» մեկնում է շրջագայության Լատինական Ամերիկայով: Կոլումբիայում անցկացրած երկու խաղից հետո «Ռեալը» մեկնում է Վենեսուելա, «Pequena Copa de Mundo» գավաթի խաղարկությանը մասնակցելու համար: Չնայած բարձրակարգ հակառակորդներին, Խուան Անտոնիո Իպինյայի թիմը դառնում է այդ մրցաշարի արժանի խաղթողը:
1953 թ. սեպտեմբերի 27
Թիմում իր դեբյուտն է կատարում «Ռեալի» պատմության մեջ ամենահռչակավոր ֆուտբոլիստը՝ Ալֆրեդո դի Ստեֆանոն: Ֆուտբոլիստի ձեռք բերմանը նախորդող բանակցությունները մեծ ջանքեր պահանջեցին, քանի որ խաղացողին միաժամանակ ցանկանում էր իր կազմում տեսնել նաև «Բարսելոնան»: Այնուամենայնիվ, Դի Ստեֆանոն հագնում է սպիտակ մարզաշապիկ:
1954 թ. ապրիլի 18
«Ռեալ Մադրիդը» նվաճում է Իսպանիայի առաջնության չեմպիոնի կոչումը: 21 տարի հետո մադրիդցիները կրկին դառնում են երկրի լավագույն թիմը: Ալֆրեդո դի Ստեֆանոյի համար սա առաջին խաղաշրջանն էր նոր թիմում ու, չնայած դրան, նա դառնում է առաջնության լավագույն ռմբարկուն՝ խփելով 27 գնդակ:
1955 թ. հունվարի 4
«Ռեալ Մադրիդը» առաջին անգամ մասնակցում է Եվրոպայի Գավաթին՝ իր սեփական Եվրոպայի Գավաթին: Այդ նախագիծը առաջ տանելու Սանտյագո Բեռնաբեույի ջանքերը վերջիվերջո տալիս են սպասվելիք արդյունքները. Բեռնաբեույի համառության շնորհիվ ծնվում է Հին Աշխարհի ակումբների համար ամենահեղինակավոր մրցաշարը:
1956 թ. հունիսի 13
«Ռեալ Մադրիդը» նվաճում է Եվրոպայի իր առաջին Գավաթը: Ֆրանսիական «Սթադ Ռայմսը» բավականին ծանր հակառակորդ էր (այդ ակումբի շարքերում խաղում էին այնպիսի մեծ ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կոպան, Ֆոնտայնը, Պյանտոնին և Վինսենտը), բայց այդ շատ էմոցիոնալ պայքարում մադրիդցիները առավելության հասան 4:3 հաշվով:
1957 թ. ապրիլի 11
«Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում այցելության ռեկորդ է սահմանվում, քանի որ «Մադրիդը» անց է կացնում իր պատմության մեջ ամենակարևոր խաղերից մեկը: Դա անմոռանալի երեկո էր. «Մադրիդը» Չեմպիոնների Գավաթի կիսաեղրափակչում հաղթանակ տարավ առասպելական «Մանչեստեր Յունայթեդի» նկատմամաբ: Այդ խաղին հետևում էր 100.000 երկրպագու:
1957 թ. ապրիլի 25
«Մանչեստրի» ավագ Բայրնը Չեմպիոնների Գավաթի կիսաեղրափակչի պատասխան խաղից հետո խոստովանեց. «Այդ երեկոն «Օլդ Տրաֆֆորդում» նման էր դժողքի: Չկար այնպիսի աստվածային ուժ, որ կկարողանար խանգառել մրցաշարից մեր դուրս մնալուն»: «Ռեալ Մադրիդը» դուրս եկավ եզրափակիչ և ավելի մոտեցավ իր Չեմպիոնների երկրորդ Գավաթին:
1957 թ. մայիսի 30
«Սանտյագո Բեռնաբեուն» այս երեկո իսկական հրաբուխ էր հիշեցնում. «Մադրիդը» «Ֆիորենտինայի» հետ խաղում նվաճեց իր Չեմպիոնների երկրորդ Գավաթը: Երբ Միգել Մունյոսը իր գլխավերևում բարձրացրեց այդ բաղձալի գավաթը, «Բեռնաբեուն» ցնցեց ուրախության ու երջանկության ալիքը: «Ռեալ Մադրիդը» դարձավ մայրցամաքի Մեծն Թագավորը:
1958 թ. մայիսի 28
Երրորդ Չեմպիոնների Գավաթի եզրափակիչը անց էր կացվում Բրյուսելում: Դի Ստեֆանոյի, Ռիալի ու Խենտոյի գոլերի շնորհիվ «Մադրիդը» կրկին դառնում է այդ մրցաշարի հաղթողը. «Ռեալ Մադրիդ» - «Միլան»՝ 3:2 :
1958 թ. օգոստոսի 11
Բարդ բանակցություններից հետո «Մադրիդ» է տեղափոխվում հունգարացի Ֆերենց Պուշկաշը: Միգել Մունյոսի ֆուտբոլից հեռանալուց հետո Պուշկաշը բավական ուժեղացրեց մադրիդյան թիմի կազմը:
1959 թ. հունիսի 3
Ակումբային թանգարանում ավելանում է Չեմպիոնների չորրորդ Գավաթը: Հակառակորդը կրկին ֆրանսիական «Ռայմսն» էր, բայց այս անգամ հաղթանակը ավելի համոզիչ էր՝ 2:0 Գոլերի հեղինակներն էն Ալֆրեդո դի Ստեֆանոն և Էնրիկե Մատեոսը:
1960 թ. մայիսի 18
Հաստատում է մադրիդյան իշխանությանը: «Ռեալ Մադրիդը» նվաճում է իր հինգերորդ անընդմեջ Չեմպիոնների Գավաթը: «Այնտրախտ Ֆրանկֆուրտը» ջախջախված է՝ 7:3:
1960 թ. նոյեմբերի 23
Հնգամյա հաջողության ու հաղթանակներից հետո տեղի է ունենում Չեմպիոնների Գավաթում առաջին պարտությունը: «Բարսելոնան» դադարեցնում է «Ռեալի» երթը դեպի Չեմպիոնների իր վեցերորդ Գավաթը մի խաղում, որը ամբողջ մայրցամաքով մեկ չտեսնված բանավեճի առիթ է դառնում: Պատասխան խաղում անգլիացի դատավոր Լիֆը չեղյալ համարեց մադրիդցիների կողմից խփված չորս գոլերն ու անուշադրության մատնեց ակնհայտ տասնմեկմետրանոց պենալտին:
N | Թիմ | Խ | Գ | Մ |
1 | ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ | 21 | 50 : 20 | 49 |
2 | Ատլետիկո Մադրիդ | 21 | 35 : 14 | 45 |
3 | Բարսելոնա | 21 | 59 : 24 | 42 |
4 | Ատլետիկ Բիլբաո | 21 | 31 : 18 | 40 |
5 | Վիլյառեալ | 21 | 39 : 32 | 34 |
6 | Մալյորկա | 21 | 19 : 26 | 30 |
7 | Ռայո Վալյեկանո | 21 | 25 : 24 | 29 |
8 | Բետիս | 21 | 23 : 26 | 28 |
9 | Ժիրոնա | 21 | 29 : 29 | 28 |
10 | Ռեալ Սոսիեդադ | 21 | 17 : 17 | 28 |