Ամառային տրանսֆերային պատուհանին Մադրիդի «Ռեալն» ավելի քան ակտիվ է: «Արքայական ակումբն» ունի նորեկներ ու թիմից հեռացածներ, սակայն այս տրանսֆերային պատուհանի ընթացքում մադրիդյան գրանդը միմիայն ծախսել է:
Ստորև ներկայացնում ենք 2023 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Մադրիդի «Ռեալի» մինչև այժն կատարած գործարքները:
Եկել են՝
Ջուդ Բելինգեմ («Բորուսիա Դորտմունդ», 103 մլն եվրո՝ հավելավճարի հնարավորությամբ)
Արդա Գյուլեր («Ֆեներբահչե», 20 մլն եվրո՝ հավելավճարի հնարավորությամբ)
Ֆրան Գարսիա («Ռայո Վալյեկանո», 5 մլն եվրո)
Խոսելու («Էսպանյոլ», 500 հզ. եվրո վարձակալության վճար)
Բրահիմ Դիաս («Միլան», վերադարձել է վարձավճարից)
Ծախսը՝ 128 մլն եվրո
Հեռացել են՝
Կարիմ Բենզեմա («Ալ Իթիհադ», ազատ գործակալի կարգավիճակում)
Մարկո Ասենսիո (ՊՍԺ, ազատ գործակալի կարգավիճակում)
Էդեն Ազար (ազատ գործակալի կարգավիճակում)
Մարիանո (ազատ գործակալի կարգավիճակում)
Վաստակածը՝ 0 եվրո
Fenomeno, Realmadrid.am