«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է բաց թողնել «Կլասիկոն»:
«Ռեալի» դեմ խաղից 48 ժամ առաջ անցկացված մարզման ժամանակ ֆրանսիացին չի մարզվել թիմի ընդհանուր խմբի հետ: Սա կասկածի տակ է դնում նրա մասնակցությունը կիրակնօրյա խաղին «Կամպ Նու» մարզադաշտում, գրում է Diario Sport-ը:
Հստակեցվում է, որ պաշտպանը, այնուամենայնիվ, դուրս է եկել խաղադաշտ, սակայն մարզվել է անհատական ծրագրով՝ շարունակելով վերականգնվել ձախ կոճի հոդակապերի ձգումից: Որոշիչ է դառնալու այսօր կայանալիք մարզումը, որի արդյունքներով կգնահատվի նրա վիճակը: Այս պահին կանխատեսումները այնքան էլ լավատեսական չեն:
Ակումբում քիչ հավանական են համարում, որ Կունդեն կհասցնի վերականգնվել «Ռեալի» դեմ խաղին, թեև նման տարբերակը դեռևս ամբողջությամբ բացառել չի կարելի: Իսկ հավանականությունը, որ ֆուտբոլիստը դուրս կգա մեկնարկային կազմում, էլ ավելի ցածր է:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն