Վարշավայում Մադրիդի «Ռեալը» Եվրոպայի սուպերգավաթի եզրափակիչում մրցեց «Ատալանատայի» հետ, հաղթեց 2–0 հաշվով և 6–րդ անգամ նվաճեց պատվավոր տիտղոսը։
Հանդիպման առաջին կեսն անցավ գոլազուրկ ոչ–ոքի, սակայն երկրորդ կեսում աչքի ընկան Ֆեդերիկո Վալվերդեն (59') և Կիլիան Մբապեն (68'), որը պաշտոնական խաղերում նորամուտը նշեց ճերմակ մարզաշապիկով։
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» Եվրոպայի սուպերգավաթակիր դարձել է նաև 02/03, 14/15, 16/17, 17/18, 22/23 մրցաշրջաններում։
ՏԵՍԱՆՅՈՒԹ