Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում էդեն Ազարի հերթական անհաջող ելույթը վերջնականապես հիասթափեցրել է «Ռեալի» ղեկավարությանը:
Ինչպես հաղորդում է Marca-ն, «Ատլետիկի» դեմ խաղում բելգիացին կատարել է 37 փոխանցում, որից 34-ը՝ ճշգրիտ, 1 բանալի և 2 երկար փոխանցում, 1 հարված, մեկ անգամ էլ բաց է թողել լավ հնարավորությունը: Հատկանշական է, որ հաջողված դրիբլինգի ցուցանիշը 0 է:
Անհամաձայնության առիթ է դարձել նաև այն, որ Զինեդին Զիդանը 30-ամյա խաղացողին համարում է մեկնարկային կազմի՝ անձեռնամխելի ֆուտբոլիստ:
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ազարն անցկացրել է 6 հանդիպում ու դարձել 1 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am