Լա լիգայի 5-րդ տուրի շրջանակում կայացավ «Ռեալ Մադրիդ» - «Ռայո Վալեկանո» հանդիպումը։
Խաղի մեկնարկը շատ հաջող դասավորվեց «Ռեալի» համար։ Տան տերերից շատ ժամանակ չպահանջվեց երկու գոլի առավելություն ստանալու համար։
14-րոպեին Կիլիան Մբապեն բացեց հանդիպման հաշիվը՝ վստահ իրացնելով 11 մետրանոցը, որը վաստակել էր Ալվարո Կարերասը։ Իսկ երեք րոպե անց Մբապեի փոխանցումից հետո արդեն հենց Կարերասը դարձավ գոլի հեղինակ։
35-րդ րոպեին «Սերուցքայինները» խփեցին նաև 3-րդ գոլը։ Վինիսիուսի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ջուդ Բելինգեմը։
Երկրորդ կեսի մեկնարկում «Ռայոն» սկսեց ավելի համարձակ ֆուտբոլ խաղալ և դա տվեց իր պտուղները։ Հյուրերին հաջողվեց 51-րդ րոպեին կրճատել հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ Կամելյոն։
Հանդիպման մնացած հատվածում թիմերը աչքի չէին ընկնում սուր գործողություններով և խաղն ընթանում էր հանդարտ տեմպով։
Այնուամենայնիվ Մոուրինիոյի սաներին հաջողվեց վերջնամասում խոշոր հաշվով հաղթանակ գրանցել։
Մրցավարի կողմից ավելացրած 1-ին րոպեին Մբապեն դարձավ դուբլի հեղինակ։ Գոլային փոխանցմամբ աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Արդա Գյուլերը։
Այսպիսով «Ռեալը» տոնեց իր հերթական հաղթանակը Լա լիգայում և վաստակեց 3 միավոր։
«Ռեալ Մադրիդ» 4-1 «Ռայո Վալեկանո»
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն