Իստվան Կովաչը կսպասարկի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի փլեյ-օֆֆի պատասխան հանդիպումը «Ռեալի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև, որը կանցկացվի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում (20.02.2025, 00:00):
Ռումինացի մրցավարը Չեմպիոնների լիգայում չորրորդ անգամ կղեկավարի «Արքայական ակումբի» մասնակցությամբ հանդիպում։
Կովաչի դատած «Ռեալի» հանդիպումները․
«Ռեալ» - «Բորուսիա Դորտմունդ» (5-2), Չեմպիոնների լիգայի 2024/25 մրցաշրջանի խմբային փուլի երրորդ տուր։
«Լիվերպուլ» - «Ռեալ» (2-5), Չեմպիոնների լիգայի 2022/23 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպում։
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» (4-3), Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի կիսաեզրափակիչի առաջին հանդիպում։
Հիշեցնենք, որ առաջին խաղում Կառլո Անչելոտիի սաները հաղթել են 3–2 հաշվով։