«Ռեալը» կիսապաշտպան Ռեյներ Ժեսուսին կներկայացնի փետրվարի 18-ին՝ Երևանի ժամանակով 16։30-ին, հաղորդում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
18-ամյա կիսապաշտպանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ միակ ձեռքբերումն էր։ Նա «Ռեալ» է տեղափոխվել «Ֆլամենգոյից»՝ 30 մլն եվրոյի դիմաց, դեռ հունվարի վերջին։ Սպասվում է, որ բրազիլացին դեռ հանդես կգա «Կաստիլյայի» կազմում։
Ակումբային մակարդակով Ռեյները մասնակցել է 15 հանդիպման, դարձել 6 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։