Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Չեմպիոնների լիգայի փլեյ–օֆֆ փուլի վիճակահանությունը
Մադրիդի «Ռեալը» ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի քառորդ եզրափակիչում ուժերը կչափի «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը կկայանա «Սանտիագո Բեռնաբեուում»՝ ապրիլի 9–ին/ 10–ին, իսկ պատասխան հանդիպումը»՝ «Էթիհադում»՝ 16–ին/17–ին։
Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում ուժերը կչափի «Արսենալ»/ «Բավարիա» զույգի հաղթողի հետ։
Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 30–ին/մայիսի 1–ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մայիսի 7–ին/8–ին։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա հունիսի 1–ին՝ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում։