Հոդվածներ

Պարտություն 1։2 հաշվով․ «Ռեալը» կպատրաստվի «քամբեքի»
08.04.2026
708 0

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» մրցեց «Բավարիայի» հետ և պարտվեց 1։2 հաշվով։

«Արքայական ակումբի» միակ գոլը խփեց Կիլիան Մբապեն՝ հանդիպման 74–րդ րոպեին։ Գերմանացիների կազմում աչքի ընկան Լուիս Դիասը (41') և Հարի Քեյնը (46'):

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 15–ին Երևանի ժամանակով 23։00–ին՝ «Ալյանց Արենայում»։