Հոդվածներ

«Ռեալում» մեծ թվով վնասվածքների գլխավոր պատճառը
06.04.2026
842 0

Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ ընթացիկ մրցաշրջանում թիմի ֆուտբոլիստների մեծ թվով վնասվածքները կապված են նախկին գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոյի ժամանակահատվածում նախապատրաստական աշխատանքների ոչ բավարար որակով ծրագրելու հետ, հայտնում է AS-ը։

Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» բազմաթիվ առաջատարներ վնասվածքներ են ստացել, այդ թվում՝ Կիլիան Մբապեն, Ջուդ Բելինգեմը, Տիբո Կուրտուան և Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։ Այդ պատճառով հիմնական կազմում սկսել են ընդգրկվել նաև երիտասարդական թիմի խաղացողներ, ինչպիսիք են Դավիդ Խիմենես Կոռեդորը և Տիագո Պիտարչը։

Իսպանիայի առաջնության 30 խաղից հետո «Ռեալը» ունի 69 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 2-րդ տեղը՝ 7 միավորով հետ մնալով «Բարսելոնայից»։

Հաջորդ տուրում Ալվարո Արբելոայի թիմը սեփական հարկի տակ կհանդիպի «Ժիրոնային» (ապրիլի 10-ին)։

Fanat, Realmadrid.am