• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Գասպերինի. «Ռեալն» այն թիմն է, որը ունակ է հաղթել յուրաքանչյուր խաղում»

Հոդվածներ

Գասպերինի. «Ռեալն» այն թիմն է, որը ունակ է հաղթել յուրաքանչյուր խաղում»
14.10.2026
802 0

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ գնահատել է Մադրիդի «Ռեալի» ընթացիկ մարզավիճակը՝ ՉԼ-ի լիգայի փուլի 2-րդ տուրի շրջանակում կայանալիք միմյանց դեմ հանդիպման նախաշեմին։

«Ռեալից» կարող է որոշակի ժամանակ պահանջվել՝ իր սովորական խաղային ռիթմին վերջնականապես վերադառնալու համար։ Այնուամենայնիվ, մադրիդցիներն ունեն շատ մեծ պոտենցիալ։ «Ռեալն» այն թիմն է, որն ընդունակ է հաղթել բացարձակապես ցանկացած խաղում։ Դրա հետ մեկտեղ, զուտ ֆուտբոլային տեսանկյունից,  նրանք դեռ աճելու և ավելացնելու տեղ ունեն։ Ես համոզված եմ, որ նրանց մակարդակը միայն բարձրանալու է». Գասպերինիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված