Հոդվածներ

«Ռեալ Մադրիդ» 2-1 «Սելտա». Կարևոր 3 միավոր դժվարին խաղում
22.11.2026
78 0

Կայացավ Լա լիգայի հերթական տուրի «Ռեալ Մադրիդ» - «Սելտա» հանդիպումը։

Սա միջազգային դադարից վերադառնալուց հետո «Արքայական» ակումբի առաջին հանդիպումն էր, և այն անհաջող մեկնարկեց նրանց համար։ 

Հյուրերը խաղի հենց մեկնարկում մեծ ճնշում գործադրելու արդյունքում կարողացան արագ գոլ խփել։ 6-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Դուրանը։

Բաց թողած գոլից հետո Ժոզե Մոուրինիոյի սաները սկսեցին մեծացնել ճնշումը և անդադար գրոհների շարք էին անցկացնում։ Թիմը ստացավ նաև 11 մետրանոց հարվածի իրավունք, սակայն Կիլիան Մբապեն վրիպեց նշակետից։ 

Առաջին կեսում «Ռեալին» այդպես էլ չհաջողվեց հաշվի մեջ հավասարություն մտցնել, սակայն հաջողվեց դա անել երկրորդ կեսի միջնամասում։

Փայլուն հակագրոհի արդյունքում 66-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ջուդ Բելինգեմը։ 

«Սերուցքայինները» հանդիպման մնացած հատվածում էլ անդադար գրոհներ էին իրականացնում, սակայն գրոհների վերջնական հատվածում ինչ որ բան չէր հերիքում։ Միայն 86-րդ րոպեին «Ռեալին» հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել։ Փոխարինման դուրս եկած Կարլոս Էսպին կրկին անգամ հաղթանակ պարգևեց իր թիմին։

Արդյունքում «Ռեալը» բարդ դասավորված խաղում կարևոր երեք միավորներ է վաստակում։ 

«Ռեալ Մադրիդ» 2-1 «Սելտա»

Los Merengues, Realmadrid.am



Ամենակարդացված