«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրի՝ «Ռոմայի» դեմ սպասվող հանդիպման մասին:
«Մենք պետք է շատ լավ խաղանք: Մրցաշարի մեկնարկին մեզ բաժին հասան Իտալիայի երկու ուժեղագույն թիմերը: Առաջին խաղում մեզ հաջողվեց երեք միավոր վաստակել, չնայած այն հանգամանքին, որ ունեինք երեք որակազրկված խաղացող, իսկ հիմա պետք է խաղանք «Ռոմայի» հետ: Դա ուժեղ թիմ է, որը շատ է ցանկանում կրկին խաղալ Չեմպիոնների լիգայում՝ «Ստադիո Օլիմպիկոյի» լեցուն տրիբունաների ներքո: Նրանք գալիս են ոչ թե պարզապես խաղը դիտելու, նրանք գալիս են խաղալու, և նրանք խաղում են:
Միավորներ վաստակելու համար մենք պետք է շատ լավ խաղանք: Մրցակիցն ուժեղ է: Հիմա դեռ այն պահը չէ, երբ մեզ վրա ճնշում է գործադրում Չեմպիոնների լիգայի կարգավիճակը, երբ մենք կա՛մ խաղի մեջ ենք, կա՛մ ոչ, բայց մենք ինքներս ենք մեզ վրա ճնշում գործադրում: Մենք ցանկանում ենք հաղթել». ասել է Մոուրինյուն:
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն