Մադրիդյան դերբիում խփած գոլից հետո Բրահիմ Դիասը բղավել է Դիեգո Սիմեոնեի ուղղությամբ։
Հաղթական գոլը խփելուց հետո Բրահիմը նայել է արգենտինացի մասնագետի ուղղությամբ և բղավել. «Խոսի՛ր հիմա, խոսի՛ր հիմա»։
Այդ դրվագը հետխաղյա իր եթերում ցուցադրել է Movistar-ը։
Նախախաղային մամլո ասուլիսի ժամանակ Դիեգո Սիմենոն՝ փորձելով կռահել «Ռեալի» մեկնարկային կազմը, թերագնահատորեն էր արտահայտվել Բրահիմ Դիասի մասին։
«Կարծում եմ, որ նրանք կփորձեն փակել Բելինգեմի բացակայությունը Մոդրիչի, Կամավինգայի և Չուամենիի եռյակով։ Կա նաև Բրահիմ Դիասը, բայց ես վստահ չեմ նրա հարցում, քանի որ թիմն արդեն ունի խաղակցված սխեմա և մեծ հավանականությամբ հենց դա էլ կկիրառի». ասել էր Սիմեոնեն։
Los Merengues, Realmadrid.am