«Էսպանյոլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը խոսել է Կիլիան Մբապեի մասին։
«Ես չեմ ուզում դա ընդունել, և ոչ ոք չի ուզում, բայց վիճակագրությունը չի խաղում. «Ռեալն» ավելի որակյալ ֆուտբոլ է խաղում առանց Կիլիան Մբապեի։ Մենք դա արդեն շատ անգամներ ենք տեսել՝ այդ թվում և այս խաղում։ Թիմն ավելի ազատ է շարժվում, գրոհներն ավելի հստակ են ու գալիս է նաև արդյունքը։
Ներկա պահին ոչ ոք չի կարող իրավիճակի ողջ ծանրությունը բարդել մեկ ֆուտբոլիստի վրա։ Սա ուղղակի ֆուտբոլային իրականություն է, որը նայում է մեր դեպքին։ Ինչ որ բան պետք է փոխվի և շտապ». նշել է Բեյլը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն