Հոդվածներ

Ֆերլան Մենդին վիրահատության կենթարկվի
04.05.2026
524 0

«Ռեալի» պաշտպան Ֆերլան Մենդին «Էսպանյոլի» դեմ խաղի 14-րդ րոպեին ստացած վնասվածքի պատճառով երկար ժամանակով շարքից դուրս է մնացել։

Հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ֆրանսիացին վնասել է աջ ազդրի ուղիղ մկանի ջիլը։

Ինչպես տեղեկացնում է  COPE-ը ֆրանսացին մեծ հավանականությամբ վիրահատության կենթարկվի և բաց կթողնի մոտ 5 ամիս։ Հիշեցնենք, որ նախորդ տարի ապրիլին ստացած վնասվածքի պատճառով նա 7 ամիս խաղադաշտ դուրս չեկավ։

Los Merengues, Realmadrid.am