• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Կուրտուան վերադարձել է ընդհանուր խումբ ու կկարողանա մասնակցել «Կլասիկոյին»

Հոդվածներ

Կուրտուան վերադարձել է ընդհանուր խումբ ու կկարողանա մասնակցել «Կլասիկոյին»
04.05.2026
561 0

Տիբո Կուրտուան կկարողանա մասնակցել «Բարսելոնայի» դեմ կայանալիք հանդիպմանը։

Լրագրող Մելչոր Ռուիզի տեղեկություններով, բելգիացին, ով վնասվածքի պատճառով չէր խաղում մարտ ամսից,  երեկ ամբողջական մարզում է անցկացրել ընդհանուր խմբի հետ։ Սպասվում է, որ նա պատրաստ կլինի Լա Լիգայի 35-րդ տուրի շրջանակում կայանալիք «Բարսելոնայի» դեմ խաղին։

Իսկ ահա Կիլիան Մբապեի մասնակցությունը «Կլասիկոյին» դեռ հարցականի տակ է։ Սպասվում է, որ «Ռեալը» նրա մասնակցության վերաբերյալ որոշում կկայացնի չորեքշաբթի օրը։

Los Merengues, Realmadrid.am