Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն վստահ է, որ ՊՍԺ-ի ռմբարկու Կիլիան Մբապեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհամալրի Մադրիդի «Ռեալը»:
Աղբյուրի հաղորդմամբ՝ աշխարհի չեմպիոնի որոշումը վերջնական է: Նա չի պատրաստվում դիտարկել ոչ մի առաջարկ, ու տեղափոխությունն ընդամենը ժամանակի հարց է:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը ֆրանսիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո:
Fanat, Realmadrid.am