Հոդվածներ

Մաստանտուոնոն նոր տարբերակ ունի
28.07.2026
103 0

«Ռեալը» դիտարկում է արգենտինացի վինգեր Ֆրանկո Մաստանտուոնոյի վարձակալության հնարավոր տարբերակը։ Այս մասին տեղեկացնում է Ռադիո Մարկան։

Աղբյուրի տեղեկացմամբ՝ 18-ամյա ֆուտբոլիստի կարիերան շարունակելու ամենահավանական վայրը «Բենֆիկան» է։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մադրիդը» պատրաստ է վարձակալության հանձնել խաղացողին՝ առանց գնման հնարավորության։ Ֆրանկոյով հետաքրքրված են հինգ ակումբներ, այդ թվում՝ «Ֆիորենտինան» և «Միլանը»։

Մաստանտիուոնոն միացել է իսպանական գրանդին 2025 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա մասնակցել է 35 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով երեք գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2031 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկության համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։

Silent Striker, Realmadrid.am


Ամենակարդացված