Մադրիդի «Ռեալը» Վինիսիուս Ժունիորին և նրա ներկայացուցիչներին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը՝ Լոնդոնի «Արսենալի» հետաքրքրության ֆոնին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը «Х» սոցցանի էջում։ .
«Ռեալը» հույս ունի համաձայնության գալ մի քանի ամիս տևած բանակցություններից հետո։ Ակումբը տեղյակ է «Արսենալի» հետաքրքրության մասին, որը պատրաստում է Վինիի համար իր առաջին պաշտոնական առաջարկը։
Վինիսիուսի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեմ է ֆուտբոլիստի ակումբից հեռանալուն, իսկ «Արսենալը» պատրաստ է վերջինիս առաջարկել շաբաթական ավելի քան 468.000 եվրո աշխատավարձ։
Վինիսիուսը «Լոս Բլանկոս»-ում խաղում է 2018 թվականի ամռանից։ Նախորդ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 53 խաղ՝ խփելով 22 գոլ և կատարելով 14 գոլային փոխանցում։ Transfermarkt-ի տեղեկության համաձայն՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 140 միլիոն եվրո։
Silent Striker, Realmadrid.am
Հայերեն