«Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորը խոսել է մադրիդյան ակումբի հարձակվող Կիլիան Մբապեի հետ իր ընկերության մասին։
«Երբ հնարավորություն ենք ունենում, միասին ենք լինում նաև խաղադաշտից դուրս, ընկերների պես ինչ-որ բաներ ենք անում։ Ես միշտ լավ հարաբերություններ եմ ունեցել նրա հետ։ Նրան շատ հաղորդագրություններ էի ուղարկում, որպեսզի գա ու խաղա մեր թիմում։ Մեզ չհաջողվեց հանդես գալ այնպես, ինչպես ցանկանում էինք և նվաճել այն տիտղոսները, որոնք ցանկանում են երկրպագուները, բայց կարծում եմ՝ մոտ ապագայում կկարողանանք փոխել իրավիճակը։
Մբապեն լավ մարդ է, նա միշտ պաշտպանում է ինձ հարցազրույցներում, այդ թվում՝ «Բենֆիկայի» դեմ խաղից հետո ռասիզմի հետ կապված միջադեպի ժամանակ։ Նա լեգենդար ֆուտբոլիստ է, որը «Ռեալում» նոր դարաշրջան կբացի»,— Վինիսիուսի խոսքերն է փոխանցում Marca-ն։
Fanat, Realmadrid.am
Հայերեն