Հոդվածներ

«Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնի նոր թեկնածուն
03.05.2026
696 0

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը փոխել է նոր գլխավոր մարզչի որոնման առաջնահերթությունները։ Ինչպես հաղորդում է Onda Cero-ն, այժմ հնարավոր նշանակման գլխավոր ֆավորիտ է համարվում Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավելի վաղ հիմնական թեկնածու էր դիտարկվում Ժոզե Մոուրինյոն, սակայն ակումբում գնալով առավել հակվում են գերմանացի մասնագետի թեկնածությանը։ Մադրիդում կարծում են, որ Նագելսմանի խաղային փիլիսոփայությունը լիովին համապատասխանում է թիմի ներկայիս կազմին և ակումբի երկարաժամկետ նպատակներին։

Հաղորդվում է նաև, որ մարզիչն ինքը դրական է վերաբերվում Իսպանիայում աշխատելու հնարավորությանը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված