Հոդվածներ

«Ռեալի» երկրպագուները դժգոհ են Մբապեի վարքագծից
03.05.2026
635 0

Մադրիդի «Ռեալի» երկրպագուները դժգոհություն են հայտնել թիմի հարձակվող Կիլիան Մբապեի վարքագծից, որը մրցաշրջանի ամենաթեժ փուլում արձակուրդ է անցկացրել Իտալիայում՝ դերասանուհի Էստեր Էքսպոսիտոյի հետ, հաղորդում է Le Parisien-ը։

Մայիսի 1-ին իտալական հեռուստաալիքը հրապարակել է զույգի կադրերը Կալյարիի ռեստորաններից մեկից։ Մադրիդյան ակումբի երկրպագուները վրդովված են, որ ֆուտբոլիստը ժամանակ է անցկացնում Սարդինիայում այն դեպքում, երբ պետք է վերականգնվի վնասվածքից։ Աղբյուրի տվյալներով՝ Մբապեն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի մայիսի 10-ին նախատեսված «Էլ կլասիկոյին»։

Սոցիալական ցանցերում «Ռեալի» երկրպագուները ֆուտբոլիստի վարքագիծը գնահատում են որպես անթույլատրելի՝ նշելով, որ նա անտեսում է ակումբը։ Նրանք կոչ են անում Ֆրանսիայի հավաքականի ավագին կենտրոնանալ վնասվածքի բուժման վրա և ավելի զուսպ լինել հանրային դրսևորումներում՝ հատկապես թիմի ոչ բավարար արդյունքների ֆոնին։

Հարձակվողը ձախ ոտքի ծնկի տակ գտնվող ջլի վնասվածք է ստացել 2026 թվականի ապրիլի 24-ին Իսպանիայի առաջնության՝ «Բետիսի» դեմ խաղում։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված