Խամես ՌՈդրիգեսը բացատրել է, թե ինչու է Կարլո Անչելոտիին համարում աշխարհի լավագույն մարզիչը։
«Ես տարրաձայնություններ եմ ունեցել Ռաֆայել Բենիտեսի հետ։ Էական ոչինչ չկա։ Խաղերից մեկում նա փոխարինում կատարեց, իսկ երկրպագուները սկսեցին սուլել։ Նրան թվաց, թե ես ինչ որ ժեստեր եմ արտահայտել իր հասցեին։ Այդ պահից սկսած ամեն ինչ փոխվեց։
Ինչու՞ Զիդանը հաջողությունների հասավ որպես մարզիչ։ Դա մեծապես կախված է այն հանգամանքից, թե ինչպես ես կառավարում ֆուտբոլիստներին։ Նման թիմում, եթե դու ունես այդ հմտությունը, ապա ունես ամեն ինչ։
Նույնը կարող եմ ասել Անչելոտիի մասին։ Ինչու՞ են բոլորը նրա թիմերում լավ խաղում։ Կական, Մալդինին, Կրիշտիանուն, ես, Վինին, Ռոդրիգոն։ Ոչ ոք նրա մասին վատը չի խոսում։ Կարլոն հիասքանչ է։ Ինձ համար նա լավագույն մարզիչն է աշխարհում». նշել է «Ռեալի» նախկին կիսապաշտպանը։
Los Merengues, Realmadrid.am