Լուրեր

Մոդրիչը՝ Բենզեմային կարոտելու մասին
07.09.2023
2174 0

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոստովանել է, որ կարոտում է Կարիմ Բենզեմային:

«Իհարկե, ես կարոտում եմ Կարիմ Բենզեմային, քանի որ միասին 11 տարի ենք անցկացրել: Նույն նոստալգիան է, ինչպես այլ թիմակիցներիս՝ Ռամոսի, Մարսելոյի, Կրիշտիանուի և մյուսների հեռանալուց հետո: 

Մենք երկար ժամանակ ենք միասին եղել ու շատ տիտղոսներ ենք նվաճել: Դրանք հատուկ հարաբերություններ են, որ հարատև են»,- Infinite Madrid-ի հաղորդմամբ՝ ասել է Լուկան:


Մոդրիչ. «Ոչ մեկն էլ չի երջանկանում, երբ նստում է պահեստայինների նստարանին»

Fenomeno, Realmadrid.am