«Ռեալը» ցանկանում է երկարաձգել թիմի դարպասապահ Անդրեյ Լունինի հետ գործող պայմանագրի ժամկետը։
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ մադրիդցիների պահեստային դարպասապահը մտադիր է մշտական խաղաժամանակ ստանալու ակնկալիքով լքել թիմը։
«Ռեալը» ըմբռնումով է մոտենում ուկրաինացու՝ ավելի շատ խաղալու ցանկությանը և պատրաստ է նրան վարձակալության հանձնել։
Ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է երկու տարուց, այդ իսկ պատճառով էլ ակումբը նախևառաջ ցանկանում է երկարաձգել նրա հետ գործող պայմանագրի ժամկետը։
«Ռեալը» մտադիր է Լունինին վարձակալությամբ այնպիսի ակումբ բաց թողնել, որտեղ նա շատ խաղաժամանակ կստանա։ Որպես ուկրաինացուն փոխարինող, «Ռեալը» դիտարկում է Դավիդ Օսպինայի ու Գաբրիել Սկոնինայի թեկնածությունները։