Մադրիդի «Ռեալի» ու Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ մտադիր չէ հեռանալ մադրիդյան ակումբից։
«Ես ինձ միայն «Ռեալում» եմ տեսնում։ Ես պայմանագրով նախատեսված դեռ 3 տարի ունեմ։ Երբ 100 տոկոսով պատրաստ լինեմ, շատ բան կտամ թիմին։
Ես գիտեմ՝ ինչ պետք է անեմ։ Հիմա կենտրոնացած եմ Եվրոյի վրա, բայց հետագայում շատ բաներ կանեմ «Ռեալի» համար»,- ասել է Ազարը։