Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը վարձավճարով կարիերան կշարունակի այլ ակումբում, հայտնում է ինսայդեր Ռամոն Ալվարես դե Մոնան:
19-ամյա ֆուտբոլիստը ձգտում է ավելի շատ խաղաժամանակ ստանալ ու գտնում է, որ դա ճիշտ որոշում է:
Թուրք ֆուտբոլիստի որոշմանը կողմ է նաև գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին:
Հիշեցնենք, որ Արդա Գյուլերն առաջին մրցաշրջանն է անցկացնում մադրիդյան գրանդում ու անցկացրած 7 խաղում խփել է 1 գոլ:
«Մալյորկա» - «Ռեալ». Ֆուտբոլիստների գնահատականները (լուսանկար)Fanat, Realmadrid.am