Իսպանիայի առաջնության 31–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» կհյուրընկալվի «Մալյորկային» (13.04.2024, 20:30):
«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի նախախաղային մամուլի ասուլիսը։
«Երեկ Ռոդրիգոն փոքրիկ քերծվածք է ստացել, սակայն նա վաղը խաղալու է»։
«Միլիտաո՞ն, մենք կգնահատենք բոլոր գործոնները, սակայն պետք է հաշվի առնել, որ նա շատ լավ է իրեն զգում։ Իհարկե, վաղը նա չի կարողանա 90 րոպե խաղալ, սակայն ես կարծում եմ, որ կմասնակցի հանդիպման մեծ մասին։
«Մբապեի, Հոլանդի և Բելինգեմի ցածր խաղամակարդակը առաջին հանդիպումներու՞մ, հնարավոր է՝ նրանք իրենց լավագույն կողմից չեն դրսևորել, սակայն առջևում պատասխան խաղերն են։ Այսպիսի խաղացողների հետ միշտ պետք է ուշադիր լինել»։
«Ռոդրիգոն ձախի՞ց, սա տարբերակ է, Վինիսիուսը շատ համեստ է և պատրաստ է նոր դերերի։ Նրանք երկուսն էլ համաձայնվել են «Սիթիի» դեմ խաղում այդ փոփոխությանը, ինչը մեզ շատ օգնեց»։
«Սիթիի» դեմ խաղից հետո կատարված ֆիզիկական թեստերը ցույց են տվել լավատեսական արդյունքներ։ Խաղացողների հետ ամեն բան կարգին է»։
«Մոդրիչը՞, նա իր լավագույն մարզավիճակում է և ամեն անգամ դա ցույց է տալիս։ Ֆիզիկապես հիմա նա իր լավագույն մարզավիճակում է։
«Ջուդ Բելինգեմի խաղամակարդա՞կը, միայն գոլերի քանակն է քչացել։ Հիմա նա իր աշխատանքն է անում կիսապաշտպանությունում, սակայն գոլեր կրկին կխփի»։
«Ռեալի» հայտացուցակը «Մալյորկայի» դեմ խաղի համար (լուսանկար)