«Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլն, ով ներկայում վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Տոտենհեմի» կազմում, մտադիր է վերադառնալ Մադրիդ պայմանագրի ավարտից հետո: Այս մասին տեղեկացնում է AS պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, ուելցու վերադարձն առավել հավանական կդառնա, եթե մրցաշրջանի ավարտին Զինեդին Զիդանը որոշի հեռանալ «արքայական» ակումբից:
Նշվում է, որ Բեյլն ու Զիդանը պահպանել են բարդ հարաբերությունները նույնիսկ ֆուտբոլիստի ԱՊԼ վերադառնալուց հետո:
Ընթացիկ մրցաշրջանում 31-ամյա վինգերն անցկացրել է 9 հանդիպում ու դարձել 2 գոլի հեղինակ: Նրա՝ «սերուցքայինների» հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը:
Fanat, Realmadrid.am