«Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ցանկանում է իր թիմում տեսնել «Սասուոլոյի» և Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Մանուել Լոկատելիին:
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, իտալացի մասնագետն այս մասին հայտնել է ակումբի ղեկավարությանը:
23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառ:
Նշվում է, որ Լոկատելիի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Յուվենթուսը»:
Fanat, Realmadrid.am