Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն. Վինիսիուս Ջունիոր
06.08.2026
177 0

Մադրիդի «Ռեալն» ու Վինիսիուս Ժունիորը համաձայնության են եկել  պայմանագրի երկարաձգման շուրջ, որը կգործի մինչև 2032 թվականի հունիսի 30-ը։

Վինիսիուս Ժունիորը «Ռեալ Մադրիդ» է տեղափոխվել 2018 թվականի հուլիսին՝ 18 տարեկան հասակում։ Մեր մարզաշապիկով անցկացրած ութ մրցաշրջանների ընթացքում նա մասնակցել է 375 խաղի, որոնցում խփել է 128 գոլ և նվաճել 14 տիտղոս՝ 2 Չեմպիոնների լիգա, 3 Աշխարհի ակումբային առաջնություն, 2 Եվրոպայի սուպերգավաթ, 3 Լա Լիգա, 1 Արքայական գավաթ (Copa del Rey) և Իսպանիայի 3 սուպերգավաթ։

Նրա ներդրումն այս բոլոր տիտղոսների նվաճման գործում եղել է վճռորոշ՝ իր խաղի, գոլային փոխանցումների և խփած գոլերի շնորհիվ, այդ թվում՝ վերջին երկու Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում խփած հաղթական գոլերը՝  (Փարիզ-2022 և Լոնդոն-2024)։

«Ռեալում» անցկացրած այս ժամանակահատվածում Վինիսիուսը արժանացել է ՖԻՖԱ-ի 2024 թվականի «Լավագույն խաղացող» (The Best) մրցանակին, ճանաչվել է 2024 թվականի Միջմայրցամաքային գավաթի «Ոսկե գնդակի» դափնեկիր, 2023-2024 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի լավագույն խաղացող, 2022 թվականի Աշխարհի ակումբային առաջնության «Ոսկե գնդակի» դափնեկիր և 2021-2022 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի լավագույն երիտասարդ խաղացող։ Բացի այդ, նա ընդգրկվել է ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականում (2024), երկու անգամ՝ FIFA FIFPro World11-ում (2023 և 2024) և երեք անգամ՝ Չեմպիոնների լիգայի մրցաշրջանի լավագույն թիմում (2021-2022, 2022-2023 և 2023-2024)։

Վինիսիուս Ժունիորը դարձել է ակումբի պատմության ամենահաջողված ժամանակաշրջաններից մեկի կարևորագույն խաղացողներից մեկը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված