Հոդվածներ

«Ռեալը» հետաքրքրված է Ռուբեն Դիաշի ծառայություններով
28.05.2026
289 0

«Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշն իրեն լավ չի զգում թիմում Պեպ Գվարդիոլայի հեռանալուց հետո և խնդրել է իր գործակալներին ուսումնասիրել այլ ակումբ տեղափոխվելու հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է Caught Offside-ը։

Ըստ աղբյուրի, 29-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը», «ՊՍԺ»-ն և «Բավարիան»։ Դիաշը ցանկանում է նոր մարտահրավեր ունենալ իր կարիերայում և դա կարող է պատճառ հանդիսանալ, որ նա փոխի ակումբային գրանցումը։ 

Ավարտված մրցաշրջանում պորտուգալացին «Սիթիի» կազմում մասնակցել է 33 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ։ Նրա գործող պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչ 2029 թվականը։ 

Transfermarkt-ը Դիաշի տրանսֆերային արժեքը գնահատում է 60 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված