Հոդվածներ

«Ռեալը» հայտարարել է նախագահի արտահերթ ընտրության մասին
14.05.2026
78 0

«Ռեալը» հայտարարել է նախագահի և տնօրենների խորհրդի ընտրությունների մասին։

Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ավելի վաղ հայտարարել էր արտահերթ ընտրությունների մասին։

Այսօր ակումբը պաշտոնապես հայտնել է ընտրական գործընթացի մեկնարկի մասին։ Մայիսի 14-ից մինչև 23-ը ցանկացողները կարող են առաջադրել իրենց թեկնածությունները։ Եթե առաջադրվի մեկից ավելի թեկնածու, ապա կհայտարարվեն քվեարկության ամսաթիվն ու անցկացման վայրը։

Ակումբի սոսիոները կկարողանան քվեարկել անձամբ կամ էլեկտրոնային փոստի միջոցով։

Ֆլորենտինո Պերեսը 2025 թվականին վերընտրվել էր նախագահի պաշտոնում, և նրա լիազորությունները պետք է շարունակվեին մինչև 2029 թվականը։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված