Հոդվածներ

«Ռեալի» խաղացողը կհեռանա թիմից մարզչի հետ կոնֆլիկտի պատճառով
03.05.2026
638 0

Դանի Սեբալյոսի ապագան «Ռեալում» հարցականի տակ է։ Ինչպես հայտնում է Marca-ն, կիսապաշտպանը կոնֆլիկտ ունի մադրիդցիների գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոայի հետ։

Աղբյուրի տվյալներով՝ 29-ամյա ֆուտբոլիստը վեճից հետո խնդրել է մարզչին այլևս որևէ հարցով իրեն չդիմել։ Նշվում է, որ Սեբալյոսը այլևս չի խաղա «Ռեալում» և կհեռանա ակումբից ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։

Ավելի վաղ Արբելոան կիսապաշտպանին չէր ընդգրկել թիմի հայտացուցակում Իսպանիայի առաջնության «Բետիսի» դեմ խաղի համար։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված