«Ռեալ Մադրիդը» կարոտում է Տոնի Կրոսին՝ այն խաղացողներից մեկին, ովքեր անջնջելի հետք են թողել մադրիդյան սպիտակ մարզաշապիկով: Վալդեբեբասում բացված տարբեր քննարկումներում բոլորը համաձայն են, որ նախկին կիսապաշտպանի վերադարձը կարող է վճռորոշ գործոն լինել ապագայի համար:
Նրանք հավատում են, որ եկել է նրա վերադարձի ժամանակը: Դա չի լինի ֆուտբոլիստի դերում (թեև նա կարող էր դա անել, քանի որ գտնվում է կատարյալ մարզավիճակում), սակայն ճշմարտությունն այն է, որ նրա ներկայությունը կենտրոնում ամենևին վատ չէր լինի Արբելոայի և նրա նախկին թիմակիցների համար: Այս պահին նրա վերադարձը հաստատված է, բայց դեռ պարզ չէ՝ ինչպես և որտեղ:
Իր հեռանալուց երկու տարի անց մադրիդյան ակումբի ղեկավարությունը ցանկանում է լրացնել նրա թողած դատարկությունը: Նրա վերադարձը նախատեսված է հաջորդ մրցաշրջանի համար: Վալդեբեբասում արդեն որոշել են, և ակումբի ղեկավարների ցանկությունն է, որ «Ռեալի» նախկին կիսապաշտպանը դառնա ակումբի սպորտային կառուցվածքի մի մասը:
Որոշումը հաստատուն է: Նրանք համարում են, որ նրա ներդրումը Վալդեբեբասի առօրյայում և նույնիսկ ակումբում կարող է օգնել կազմակերպության աճին՝ անկախ նրանից, թե ինչ պաշտոն կտրվի նրան վերջնական համաձայնության դեպքում:
Նրա հրաժեշտը միշտ կհիշվի ոչ միայն մադրիդիստների կողմից: Նրա վերջին խաղի պատկերը «Բեռնաբեուում» դեռ բոլորի հիշողության մեջ է: Երկրպագուները լաց եղան նրա հեռանալիս, բայց ամենալավը եղավ վեց օր անց՝ Չեմպիոնների լիգայի իր վեցերորդ գավաթը նվաճելով: Հնարավոր չէր ավելի լավ սցենար հորինել «Մադրիդի» 8 համարի հրաժեշտի համար, որն, ի դեպ, եղավ այն ժամանակ, երբ ինքը ցանկացավ: Նա ուղղակի հեռացավ էլեգանտությամբ՝ այն նույն էլեգանտությամբ, որը ցուցադրում էր ամեն օր դաշտում:
Հարաբերությունները ակումբի և Ֆլորենտինո Պերեսի հետ եղել են և մնում են գերազանց: Ոչ մի խնդիր: Իրականում հենց նախագահն է, որ խաղադրույք է կատարում գերմանացու վերադարձի վրա:
Կրոսը, ով իր կյանքը կառուցել է Իսպանիայի մայրաքաղաքում և ում ընտանիքը լիովին հարմարվել է այնտեղ, ֆուտբոլային ակադեմիա է հիմնել Բոադիլյա դել Մոնտեում: Վերջին շաբաթների ընթացքում նա երկու անգամ եղել է Վալդեբեբասում իր թիմերից մեկի հետ՝ «Ռեալի» դեմ մրցելու համար:
Այդ այցելությունների ժամանակ նա իր ֆուտբոլային իմաստնությունը փոխանցել է որպես մարզիչ-ուսուցիչ: Օրեր առաջ նա մեկնել էր Վիլյառեալ, որտեղ նրան գրկաբաց ընդունեցին Լա Լիգայի երրորդ հորիզոնականը զբաղեցնող թիմի բոլոր մասնագետներն ու ղեկավարները: Եթե կա մի բան, որով բնութագրվում է Տոնի Կրոսը, դա իր պահվածքն է և ֆուտբոլային աշխարհի հարգանքը վայելելը:
Հայերեն