Մադրիդի «Ռեալի» նախկին սննդաբան Իցիար Գոնսալեսը արձագանքել է տարածված տեղեկություններին, ըստ որոնց «Արքայական ակումբի» բժշկական շտաբը սխալ ծունկն է հետազոտել հարձակվող Կիլիան Մբապեի մոտ։
«Արդեն խոսել եմ նման բաների մասին, բայց որոշ մարդկանց համար շատ հեշտ է նվաստանալ՝ պաշտպանելով այստեղ աշխատող մարդկանց, որոնց հետ ուզում են լավ հարաբերություններ ունենալ։ Ամենավատն այն է, որ այդ մարդիկ մինչ օրս ակումբում են։ Թեև չեմ էլ հասկանում՝ որն է ավելի վատ՝ այս լուրը, թե այն, որ նրանք սննդային հավելումներ են նշանակում՝ օգտվելով անվճար ChatGPT-ից»,- գրել է Գոնսալեսը սոցիալական ցանցում։
Գոնսալեսը «Ռեալում» աշխատել է 2021/2022 մրցաշրջանից մինչև 2025 թվականի օգոստոս։
Fanat, Realmadrid.am
Հայերեն