Իսպանիայի առաջնության 29–րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկոյի» հետ և հաղթեց 3։2 հաշվով։
«Արքայական ակումբի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը (11մ․– 52', 72') երրորդ տուր անընդմեջ աչքի ընկավ նաև Ֆեդե Վալվերդեն (55')։
77–րդ րոպեին խաղադաշտից անարդարացիորեն հեռացվեց Ֆեդե Վալվերդեն, սակայն «Ռեալը» չկոտրվեց և կարողացավ պահել հաղթական հաշիվը։
Ալվարո Արբեոլայի սաները 69 միավորով երկրորդ հորիզոնականում են և հաջորդ տուրում ուժերը կչափեն «Մալյորկայի» հետ (04.04.2026, 18:15):
Հայերեն