Երկու շաբաթ է անցել Մադրիդի «Ռեալի» և «Ատլետիկոյի» միջև կայացած հանդիպումից, և ՈՒԵՖԱ-ն որոշել է ադմինիստրատիվ գործ սկսել «Արքայական» ակումբի ֆուտբոլիստների նկատմամբ։
Հետաքննության ներքո են հայտնվել Կիլիան Մբապեն,,Վինիսիուս Ջունիրոը, Դանի Սեբալյոսը և Անտոնիո Ռյուդիգերը։ Այս ֆուտբոլիստները խաղից հետո անհարգալից պահվածք են ցուցաբերել, իսկ դա կհետաքննի ՈՒԵՖԱ-ի կողմից նշանակված Էթիկայի և կարգապահության տեսուչը։
Ռյուդիգերը ձեռքով պարանոցին շարժում էր արել՝ հասկացնելով «Ատլետիկոյի» երկրպագուներին, որ նրանք սպանված են, իսկ Վինին նետել էր ակումբային վերարկուն, որից հետո մատով ցույց տվել «Ռեալի» լոգոն։
Իսկ Կիլիան Մպապեն հանդերձարանի ճանապարհին ձեռքով բռնել է ամորձիները՝ որպես անարգանքի նշան երկրպագուներին։
Ինչ վերաբերում է Սեբալյոսին, ապա դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ ինչի արդյունքում է նա տեղ գտել այս ցուցակում։
Los Merengues, Realmadrid.am