Մադրիդի «Ռեալի» չորս ֆուտբոլիստ գլխավորել է Իսպանիայի առաջնության աշխատավարձերի վարկանիշը։
Լա Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը հրապարակվել է ֆրանսիական L'Equipe հրատարակչության կողմից։ «Արքայական ակումբի» ֆուտբոլիստներից բացի, ցուցակում կա նաև «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» մեկ ներկայացուցիչ։
Աղբյուրի տվյալներով՝ «Ռեալի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն ամսական 2․67 միլիոն եվրո աշխատավարձով հանդիսանում է առաջնության ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Երկրորդ տեղում Մբապեի թիմակից, բրազիլացի Վինիսիուս Ժունիորն է՝ ամսական 2․5 միլիոն եվրո աշխատավարձով։ Լավագույն եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին՝ ամսական 2․17 միլիոն եվրո։
2024/2025 մրցաշրջանում Լա Լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների հնգյակը․
Կիլիան Մբապե («Ռեալ»)` 2․67 միլիոն եվրո
Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»)` 2․5 միլիոն եվրո
Ռոբերտ Լևանդովսկի («Բարսելոնա»)՝ 2․17 միլիոն եվրո
Դավիդ Ալաբա («Ռեալ»)՝ 1․88 միլիոն եվրո
Ջուդ Բելինգհեմ («Ռեալ»), Յան Օբլակ («Ատլետիկո»)՝ 1․67 միլիոն եվրո