Հոդվածներ

Ինչպե՞ս և որտե՞ղ է անցնում Միլիտաոյի վերականգնման գործընթացը
19.03.2025
180 0

Երկրորդ մրցաշրջանն անընդմեջ Էդեր Միլիտաոն խաչաձև կապանների վնասվածք ստացավ։ Բրազիլացին ակտիվորեն աշխատում է վերակնգնման գործընթացի վրա։ 

Փետրվարի վերջին պաշտպանը թիմի ֆիզիոթերապեվտի հետ ուղևորվել էր Մադրիդի լեռներ։ Խումբը բարձրացել էր Մոնտե Աբանտոս գագաթը, որի բարձրությունը 1617 մետր է։





Միլիտաոն համատեղել է հաճելին ու օգտակարը։ Այդ ամենը թույլ է տվել նրան աշխատել հավասարակշռության, ամրության և քաշի վրա, իսկ այդ բոլորը մաքուր օդի պայմաններում։

Կարծես թե նման մարզումները տալիս են իրենց օգուտը։ Marca-ի փոխանցմամբ, բրազիլացին գրեթե ապրում է թիմի մարզաբազայում և ամեն օր քրտնաջան աշխատում է շուտ շարք վերադառնալու համար։ Ակումբում վստահ են, որ նա կվերականգնի նախկին մարզավիճակը իր մարտական բնավորության շնորհիվ։

 Պաշտպանը դժվար, թե հասցնի օգնել թիմին այս մրցաշրջանում, սակայն ըստ AS-ի, նա միգուցե կարողանա մասնակցել Աշխարհի ակումբային առաջնությանը։

Los Merengues, Realmadrid.am