Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշում է կայացրել ապագայի վերաբերյալ:
Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ խորվաթ խաղացողը ցանկանում է ևս մեկ տարով երկարաձգել պայմանագիրն «Արքայական ակումբի» հետ:
Լուկայի համար շարունակում է առաջին տարբերակը մնալ միայն «Ռեալը»:
Ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում Մոդրիչն անցկացրել է 44 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 7 ասիստի հեղինակ:
Fanat, Realmadrid.am