Ֆաբիո Կապելոն գնահատել է Կարլո Անչելոտիի ներդրումը Կիլիան Մբապեի ադապտացիայի գործում։
«Անչելոտին լավագույն մարզիչն է աշխարհում, քանի որ նա կարողանում է կառավարել թիմը, հասկանալ ֆուտբոլից, գիտի, թե ինչպես է պետք ֆուտբոլիստներին դուրս բերել խաղադաշտ և զոհաբերում է իրեն։ Նա շատ է օգնել Կիլիան Մբապեին, և ասյ ամենը նրա ջանքերի արդյունքն է։
Մարզչի համար ամենակարևորը իմանալն է, թե ինչ ունես դու և ուր ես գնում։ Դու կձախողվես, եթե այս ամենին չես տիրապետում, և Կարլոն շատ լավ գիտի դա։
Մբապեն մեծագույն ֆուտբոլիստ է։ Նրանից երեք ամիս պահանջվեց՝ հասկանալու համար, թե ինչ է «Ռեալը»։ Շատերը քննադատում էին նրան, սակայն ոչինչ չէին հասկանում և հիմարություններ էին խոսում։ Այժմ մենք տեսնում ենք, որ նա առանձնահատուկ և շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստ է». նշել է «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն։
Los Merengues, Realmadrid.am