Հոդվածներ

«Ռոմայի» ծրագիրը
04.02.2025
1188 0

«Ռոմայի» սեփականատերերը փորձում են անձամբ համոզել Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին՝ հռոմեական ակումբը գլխավորելու համար, հաղորդում է AS–ը։

Իտալական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Անչելոտիից բացի ոչ մեկ չի կարող «Ռոմային» վերադարձնել եվրոպական էլիտա։

«Գայլերը» հասկանում են, որ դժվար կլինի Անչելոտիին համոզելը, քանի որ նա ամբողջովին նվիրված է «Ռեալին» և ցանկանում է առավելագույնս երկարաձգել իր պաշտոնավարումը իսպանական գրանդում։

«Ռոմայում» հասկանում են, որ նա կկարողանա ակումբ ժամանել միայն այն դեպքում, երբ «սերուցքայինները» վաղաժամ չեղարկեն նրա հետ պայմանագիրը։


Ամենակարդացված