Ակումբի պատմությունը

Ակումբի պատմությունը
Պատմությունը տարեթվերով 2021-2030

Մադրիդի «Ռեալը» նոր գլուխ ավելացրեց ֆուտբոլի պատմության գրքերում՝ 2022 թվականին նվաճելով Չեմպիոնների լիգայում իր 14-րդ տիտղոսը: Փարիզում «Լիվերպուլի» դեմ խաղում տարած հաղթանակով մեր թիմն ընդլայնեց իր գերիշխանությունը մրցաշարում: Տասնամյակի սկզբում ապահովվեց նաև 35-րդ տիտղոսը Լա լիգայում, 5-րդ տիտղոսը Եվրոպայի Սուպերգավաթի խաղարկությունում, 8-րդը՝ ԱԱԱ-ում, 20-րդը՝ Արքայական գավաթի խաղարկությունում և 12-րդ տիտղոսն Իսպանիայի Սուպերգավաթում:

Կառլո Անչելոտիի գլխավորությամբ Մադրիդի «Ռեալը» նվաճեց Չեմպիոնների լիգայում իր 14-րդ գավաթը: Իտալացի մարզչի վերադարձից հետո թիմը 2022 թվականին գլխավերևում պահեց մայրցամաքային գավաթը՝ Փարիզում կայացած եզրափակիչում հաղթելով «Լիվերպուլին»: Գավաթային հաջողությունն ավարտեց 2021/22 մրցաշրջանի տպավորիչ արշավը, որի ընթացքում թիմը 12-րդ տիտղոսը նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում: Դա տեղի ունեցավ 2022 թվականի հունվարին՝ Սաուդյան Արաբիայում անցկացված մրցաշարում: Նախ՝ կիսաեզրաակիչում «Սպիտակները» լրացուցիչ ժամանակի արդյունքում 3-2 հաշվով հաղթեցին «Բարսելոնային», իսկ եզրափակիչում Մոդրիչի ու Բենզեմայի գոլերի շնորհիվ 2-0 հաշվով հաղթեցին «Աթլետիկոյին» ու նվաճեցին գավաթը: Իսկ հետո եկավ 35-րդ տիտղոսն Իսպանիայի առաջնությունում: Մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ «Ռեալն» ապահովեց տիտղոսը տնային խաղում «Էսպանյոլին» 4-0 հաշվով հաղթելուց հետո: 

Հաջողությունները շարունակվեցին 2022/23 մրցաշրջանի սկզբում, երբ Եվրոպայի Սուպերգավաթի համար խաղում «Ռեալը» 2-0 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»: 2023 թվականի փետրվարին մեր թիմն 8-րդ տիտղոսը նվաճեց աշխարհի ակումբային առաջնությունում՝ եզրափակիչում 5-3 հաշվով հաղթելով «Ալ Հիլյալին»: Այնուհետև՝ մայիսին, Անչելոտիի գլխավորած տղաները, Ռոդրիգոյի դուբլի շնորհիվ Արքայական գավաթի եզրափակիչում գերազանցելով «Օսասունային», նվաճեցին մրցաշրջանի երրորդ տիտղոսը:

Պատմությունը շարունակում է գրվել...

N Թիմ Խ Գ Մ
1 ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ 36 110 : 37 93
2 Բարսելոնա 35 92 : 57 76
3 Ժիրոնա 36 75 : 45 75
4 Ատլետիկո Մադրիդ 35 87 : 52 70
5 Ատլետիկ Բիլբաո 35 57 : 35 62
6 Բետիս 35 46 : 41 55
7 Ռեալ Սոսիեդադ 35 56 : 43 54
8 Վիլյառեալ 36 60 : 60 51
9 Վալենսիա 35 37 : 39 48
10 Խետաֆե 35 41 : 48 43