Հոդվածներ

Իսպանիայի գավաթ․ «Ռեալը» հաղթեց առաջին խաղում
26.02.2025
856 0

Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալ Մադրիդը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով առավելության հասավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ։

«Արքայական ակումբի» կազմում հանդիպման միակ գոլը խփեց բրազիլացի հարձակվող Էնդրիկը (19')։

Պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 1–ին «Սանտիագո Բեռնաբեուում»։ Հաջորդ խաղում Կառլո Անչելոտիի սաները Լա լիգայի 26–րդ տուրում կհյուրընկալվեն «Բետիսին» (01.03.2025, 21:30):


Ամենակարդացված