«Ռեալը» պատրաստ է բանակցություններ վարել «Միլանի» հետ կիսապաշտպան Կակային վաճառելու համար: Մադրիդյան ակումբը մտադիր է ֆուտբոլիստի վաճառքից ստանալ 15 միլիոն եվրո:
Միևնույն ժամանակ «Միլանը» մտադիր չէ բրազիլացու համար ծախսել 8 միլիոն եվրոյից ավել գումար, հաղորդում է Marca-ն:
Նշենք, որ ներկա պահին Կակայի նկատմամբ կոնկրետ հետաքրքրվում է «Միլանը»: Հիշեցնենք, որ «Դեպորտիվոյի» դեմ խաղից հետո 31-ամյա ֆուտբոլիստը հայտարարել էր, որ ցանկանում է լքել «Արքայական ակումբը»:
ԱրՏուր Պետրոսյան, RealMadrid.am