Թուրինի «Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանությունից հետո կիսվել է տպավորություններով:
«Մեզ բարդ խումբ է բաժին հասել` լի հետաքրքրաշարժ խաղերով: «Ռեալը» մրցաշարը հաղթելու գլխավոր հավակնորդներից մեկն է ու «Յուվենթուսի» համար Եվրոպայում պատմական մրցակից: Միշտ էլ հավելյալ մոտիվացիա է, երբ մրցում ես նման պատմություն ունեցող թիմի դեմ:
«Գալաթասարայը» շատ որակյալ թիմ ունի ու կարող է հույս դնել իր նվիրյալ երկրպագուների վրա, երբ խաղում է սեփական հարկի տակ:
Անցած տարի «Նորշելանդի» դեմ խաղալուց հետո մենք սկսեցինք ճանաչել դանիական ֆուտբոլը ու պետք է շատ ուշադիր գործենք «Կոպենհագենի» դեմ խաղերում:
Համեմատած նախորդ տարվա հետ` մենք գիտենք, թե ինչ ենք փնտրելու, ու գիտենք, թե ինչ է նշանակում Եվրոպայի լավագույն թիմերի դեմ մրցելը: Մենք հիմա ավելի փորձառու ենք ու խաղալու ենք այս մրցաշարում` իմանալով, որ Եվրոպան երազ է մեզ համար, երազ, որը պետք է ամեն կերպ հնարավորինս երկար դարձնենք»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am