Մադրիդի «Ռեալում», հատկապես Ֆլորենտինո Պերեսի համար, ով ամեն կերպ փորձել է թույլ չտալ դա, Կակայի` հեռանալու մասին հայտարարությունը մեծ անակնկալ է եղել:
Կողմերը կարծես թե համաձայնության էին եկել, որ եթե մինչև հունվար Կական չբարելավի իր խաղն ու չկարողանա տեղ գտնել մեկնարկային կազմում, նա կկարողանա հեռանալ MLS, որտեղ արդեն երկար ժամանակ գրկաբաց սպասում են Ռիկարդոյին:
Բայց Կական որոշել է չձգձգել ու հեռանալ ակումբից հիմա ու հույս ունի, որ ակումբը թույլ կտա հեշտությամբ հեռանալ: Կակայի հայտարարությունից հետո խոսել է նաև խաղացողի մամլո խոսնակը.«Եթե նրա համար տեղ չկա «Ռեալ Մադրիդում», լավագույն տարբերակը բոլորի համար նրա հեռանալն է: Եթե բոլոր կողմերը ցանկություն հայտնեն, հետաքրքրվող ակումբների պակաս չի լինի»:
Գևորգ Լոռեցյան, Realmadrid.am